ԻԻՀ զինված ուժերի խոսնակ. Իրանը լուրջ է տրամադրված եռյակ կղզիների հարցում
Նշելով,որ Իսլամական Հանրապետությունը որևէ մեկի հետ չի քննարկում Պարսից ծոցի Բոմուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների թեման և շատ լուրջ է տրամադրված այս հարցում, և այս կղզիները հարյուր տոկոսով պատկանում են Իրանին, Իրանի զինված ուժերի խոսնակն ասել է,-«Տարածաշրջանի երկրները չպետք է լինեն թշնամիների հոգեբանական պատերազմի ազդեցության տակ»:
Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բրիգադի գեներալ Աբուլֆազլ Շեքարչին, անդրադառնալով Պարսից ծոցի ջրերում վերջերս անցկացված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի զորավարժություններին, հավելել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը զորավարժության շրջանակում թշնամիներին ցույց տվեց իր նախազգուշացումը արտատարածաշրջանային ուժերի անօրինական ներկայության կապակցությամբ»:
Նշելով, որ Իրանի միջազգային թշնամիները միշտ փորձում են անապահովություն և անկայունություն ստեղծել Արևմտյան Ասիայում,որպեսզի այս տարածաշրջանում իրենց անօրինական ներկայությանը օրինականություն տան, գեներալ Շեքարչին ընդգծել է,-«Արտարածաշրջանային երկրները պետք է դադարեցնեն իրենց անօրինական ներկայությունը և հեռանան տարածաշրջանից»:
«Պարսից ծոցի երկրները չպետք է իրենց անվտանգությունը կապեն արևմտյան երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան», ասել է գեներալ Շեքարչին, և հավելել,-«Իսլամական Հանրապետությունն ամենայն հզորությամբ ներկա է տարածաշրջանում»:
Իրանի զինված ուժերի խոսնակը հստակեցրել է, որ տարածաշրջանի երկրները իմպերիալիստական ու ավտորիտար երկրներին ապավինելու փոխարեն, պետք է ապավինեն իրենց ժողովուրդներին և թշնամիներին թույլ չտան խնդիրներ ստեղծել։