ԻԻՀ մեծարգո առաջնորդ.Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը պանծալի է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը եզակի և պանծալի է համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աճը, նպատակասլացությունը, ինչպես նաև նրա գործունեությունը ռազմական, հասարակական, ծառայողական ու շինարարական ոլորտներում:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այսօր (հինգշաբթի) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և պաշտոնյաների 24-րդ վեհաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Նման հոգեւոր, քաղաքական, բարոյական ու մարդկային առողջությամբ օժտված ռազմական համալիր դեռ չի եղել»։
Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդման համաձայն՝ մեծարգո առաջնորդն անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարունակական աճին և ներքին հզորությանը, հավելել է. -«Այս կառույցը այժմ վերածվել է հսկայական և սարքավորումներով հագեցած կենտրոնի և աշխարհի ամենամեծ հակաահաբեկչական կազմակերպության, ընդորում աշխարհի խոշոր բանակներից շատերը չեն կարողանում իրականացնել նրա նման գործողություններ»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը «Ռազմական տարբերակը սեղանին է» նախադասության նվազումն ու չկրկնվելը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զսպող ուժի և կարողությունների արդյունքն է համարել և ասել է,-«Բոլորը գիտեն, որ այս նախադասությունը դարձել է թեթեւ, անիմաստ ու անարժեք մի նախադասություն»։
Այաթոլլահ Խամենեին նշել է.-«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը տարբեր հարթություններում մտահոգել է թշնամուն և նրանց ստիպել է ստերի ու շշուկների և անհեթեթ հայտարարությունների միջոցով փորձել աղավաղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իմիջը»:
«Իսլամական համակարգն ընդունում է ցանկացած ոչ համախոհ երկրի խոսքը, նույնիսկ եթե ասում է, որ հակամարտության մտադրություն չունի, բայց եթե նկատում է դիմացինի խորամանկությունը, սուտը և թիկունքից հարվածելու պատրաստակամությունը, երբեք չի ընդունի դա և կհակադարձի խոստմնադրժությանը», հավելել է մեծարգո առաջնորդը:
Նշելով,որ Իսլամական համակարգի նկատմամբ թշնամանքի մյուս կարևոր պատճառը Արևմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանում դիմադրության շարժումների համար Իսլամական Հանրապետության օրինակ ծառայելն ու առաջատար լինելն է, Այաթոլլահ Խամենեին ասել է,-«Եթե Իսլամական Հանրապետությունը օրինակելի չլիներ, ապա այս թշնամություններն ավելի քիչ կլինեին»:
Անդրադառնալով հեղափոխության հաղթանակին նախորդած ժամանակաշրջանում արաբական երեք երկրների զինված բանակների՝ սիոնիստական ստոր ռեժիմի առաջ ընկրկելուն,գերապատիվ առաջնորդը մատնանշել է,-«Իսլամական հեղափոխությունից հետո իրավիճակը հասավ մի կետի, որ նույն ռեժիմը. 33 օր փորձեց հաղթել Հեզբոլլահին Լիբանանում, բայց չհաջողվեց և խայտառակ կերպով ստիպված եղավ փախչել»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Այսօր Պաղեստինի գրավյալ տարածքներում և Հորդանան գետի արևմտյան հատվածում երիտասարդներն այնպես են շարժվում ու հարձակվում, որ Սիոնիստական ռեժիմը հայտնվել է անելանելի վիաճկում»։ .
Նշելով,որ ճգնաժամի նախագծման և ստեղծման հիմնական գործոններն են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը,Մոսադը և Բրիտանիայի MI6 լրտեսական ծառայությունը, Այաթոլլահ Խամենեին հավելել է.-«Իհարկե, նրանք նաև օգտագործում են ներքին և արտաքին գործակալներ և արևմտամետ տարրեր, բայց հիմնական հարցը լրտեսական ծառայություններն են»։