Ռայիսի. Մարդու իրավունքների պաշտպանության պահանջատերերը չեն հարգում օրենքները
https://parstoday.ir/hy/news/iran-i204752-Ռայիսի._Մարդու_իրավունքների_պաշտպանության_պահանջատերերը_չեն_հարգում_օրենքները
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է եվրոպական երկրներից մեկի բանտից ազատված և Իրան վերադարձած դիվանագետ Ասադուլլահ Ասադի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2023 07:51 Asia/Tehran
  • Ռայիսի. Մարդու իրավունքների պաշտպանության պահանջատերերը չեն հարգում օրենքները

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է եվրոպական երկրներից մեկի բանտից ազատված և Իրան վերադարձած դիվանագետ Ասադուլլահ Ասադի հետ:

Հանդիպմանը Ռայիսին նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պահանջատերերը չեն հարգում օրենքները: 2018 թվականի հունիսի 30-ին Ավստրիայում Իրանի դեսպանատան երրորդ քարտուղար Ասադուլլահ Ասադին Գերմանիայում գերևարվել էր Սիոնիստական ռեժիմի և արևմտյան որոշ անվտանգության ծառայությունների կողմից, այնուհետև տեղափոխվել Բելգիա և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Սակայն ԻԻՀ կառավարության, հատկապես՝ նախագահի ջանքերի արդյունքում, 2023 թվականի մայիսի 26-ին 5 տարվա գերությունից հետո, իրանցի դիվանագետը վերադարձել; է Իրան:

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը Ասադուլլահ Ասադին շնորհավորելով հայրենիք վերադառնալու կապակցությամբ, Ռայիսին նշել է. «Մարդու իրավունքների պահանջատերերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չեն ենթարկվում ոչ մի օրենքի կամ միջազգային սկզբունքի և խախտել են իրանցի դիվանագետի դիվանագիտական անձեռնմխելիությունը»։

Հանդիպմանն Ասադոլլահ Ասադին ԻԻՀ նախագահին ներկայացրել է նաև Գերմանիայի և Բելգիայի բանտերում անցկացրած ժամանակի մասին հաշվետվությունը։