Իրանը ձեռք է բերել մ Ռամջեթ շարժիչների տեխնոլոգիա
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հայտարարել է,-«Իրանի մասնագետները ձեռք են բերել Ռամջեթ շարժիչների տեխնոլոգիա, և հարկ է նշել, որ այս տիպի շարժիչը օգտագործվելու է գերձայնային թեւավոր հրթիռների կառուցման մեջ»։
Երեկ բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզից առաջ ունեցած ելույթում, անդրադառնալով հրթիռների ոլորտում գրանցված առաջընթացին, հայտարարել է,-«Կոշտ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռների արտադրությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է, և թեւավոր հրթիռների արտադրությունը կրկնապատկվել է, իսկ պաշտպանական հրթիռների արտադրությունը ևս աճել է 45 տոկոսով»:
Բացի այդ, ինչպես հայտարարել է գեներալ Աշթիանին, զգալիորեն աճել է նաև ռազմածովային ռազմամթերքի արտադրությունը: Այնպես, որ 30 տոկոսով աճել է բոլոր տեսակի արագընթաց նավերի արտադրությունը, որը զինված ուժերի, հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կարևորագույն սարքավորումներից է և ինչ-որ կերպ ծովուժի մարտական հզորության հիմնական առանցքն է համարվում:
Երկրում 85 հազար աշխատատեղերի ստեղծումը և ազգային մակարդակներում 6500 ընկերությունների հետ համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության մյուս ձեռքբերումներից են, որոնց անդրադարձել է գեներալ Աշտիանին։