Ի՞նչ հետևանքներ կունենա Իրանի՝ BRICS-ին միանալը
Իրանի՝ BRICS-ին միանալու հետևանքների մասին հոդվածի հեղինակ՝ Թեհրանի համալսարանի դասախոս՝ Հասան Ռոյվարանը գրել է.-
«Քաղաքական առումով Իրանը անկախ երկիր է, որն ունի բազմաթիվ բնական ռեսուրսներ, այդ թվում՝ նավթ ու գազ, և մետաղների համալիր և Մերձավոր Արևելքում գլխավորում է դիմադրության առանցքը: Այս երկիրը նաև համարվում է Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային խոշոր տերություններից մեկը, և անշուշտ այս բնութագրերով Իրանի՝ այս կազմակերպությանն անդամակցումը, ոչ թե մեկ թիվ է ավելացնելու,այլ մեկ ուժ,որը կրկնապատկելու է BRICS-ի դիրքի կարևորությունը»:
BRICS-ը հինգ արագ զարգացող տնտեսությունների խումբ է: Խմբի անունը՝ կազմվել է Brazil, Russia, India, China, South Africa սկզբնատառերից: Խմբի անդամ երկրներն են՝ Բրազիլիան , Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաաֆրիկյան Հանրապետությունը:
Ռոյվարանը հավելել է.-«Իրանը մի երկիր է, որն ավելի քան չորս տասնամյակ դիմակայել է Արևմուտքի պատժամիջոցներին, և այս ձեռքբերումը նշանակալի է BRICS-ի համար։ BRICS խումբը հեղինակավոր կազմակերպություն չէ, այլ մի կազմակերպություն է, որը պետք է ներկայացնի աշխարհում զարգացող տնտեսական խումբ, որը քաղաքական ազդեցության և տնտեսական կողմնորոշումների ու սոցիալական կառավարման առումով տարբերվում է Արևմուտքից և նրա մոդելներից»:
Թեհրանի համալսարանի այս դասախոսի խոսքերով՝ մեկ այլ կետ, որը մեծացնում է BRICS-ի կարևորությունը, այս խմբի ջանքերն են՝ ստեղծելու ԱՄՆ դոլարից և եվրոպական եվրոյից անկախ միջազգային փոխանակման արժույթ, որը, ինչպես ասվում է, կորոշվի առաջիկա գագաթնաժողովում: Նման արժույթի հաստատումը մեծ և գլոբալ զարգացում կլինի, քանի որ այս խումբն իր տրամադրության տակ ունի աշխարհի առևտրային բորսաների ավելի քան մեկ երրորդը և անշուշտ այս որոշումը կյանքի կոչելու կարողություն ունի։ Այս միջազգային արժույթի հաջողությունն արդեն կարելի է կանխատեսել, քանի որ դրա երաշխիքներն են՝ Ռուսաստանի և Իրանի նավթն ու գազը, Չինաստանի և Հնդկաստանի խոշոր տնտեսությունը, Հարավաֆրիկյան Հանրապետության ոսկին և Բրազիլիայի սննդի արդյունաբերությունը, և աշխարհի ժողովուրդը հաստատ ավելի շատ կվստահի այս արժույթին: