Իմպերիալիստների դեմ պայքարելու և նրանց դիմակայելու ճանապարհը շարունակվում է.ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար
https://parstoday.ir/hy/news/iran-i204814-Իմպերիալիստների_դեմ_պայքարելու_և_նրանց_դիմակայելու_ճանապարհը_շարունակվում_է.ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Իսլամի ու Իրանի թշնամիների և իմպերիալիստների դեմ պայքարի և նրանց դիմակայելու ուղին անդադար շարունակվում է։ Այս մասին ահղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2023 14:22 Asia/Tehran
  • Իմպերիալիստների դեմ պայքարելու և նրանց դիմակայելու ճանապարհը շարունակվում է.ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Իսլամի ու Իրանի թշնամիների և իմպերիալիստների դեմ պայքարի և նրանց դիմակայելու ուղին անդադար շարունակվում է։ Այս մասին ահղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին կիրակի օրը Իրանի հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգի 3400 նահատակների հիշատակին նվիրված համագումարում, հարգելով Իսլամական հեղափոխության, Սրբազան պաշտպանության, սրբավայրերը պաշտպանող  և այս նահանգի բոլոր նահատակների հիշատակը, ասել է,-«Թշնամիները պետք է իմանան, որ իսլամի մարտիկները տարբեր ճակատներում առավել քան երբևէ  նրանց դաժան պարտության են մատնելու»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. -«Դիմադրությունն  Իրանի և իսլամի թշնամիներին պարտության է մատնել, և նրանք մեծ անկում են ապրում»։
Նշելով, որ թշնամիներն իրենց ողջ պաշարները, էներգիան և տեխնիկան ասպարեզ են հանել  Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու համար, գեներալ Սալամին նշել է.-«Իրանի ժողովուրդը դասեր է քաղել Իսլամի սկզբնական շրջանից ի վեր  տեղի ունեցած  դեպքերից և  Հոսեյնական Աշուրայից, ուստի երբեք թույլ չի տա, որ պատմությունը կրկնվի»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելել է.«Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ ոչ մի կետում կանգ չի առնելու թշնամիների առաջ  և ինչպես անցյալում, կլինի մեծ գագաթների նվաճողը»։