Իրանը ներկայացրրելլ է «Ղահեր 313» ԱԹՍ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i204840-Իրանը_ներկայացրրելլ_է_Ղահեր_313_ԱԹՍ_ն
ԻԻՀ ԶՈՒ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավարը հայտարարել է «Ղահեր 313» ԱԹՍ-ն ներկայացնելու մասին: Այն նախագծել և կառուցել են իրանցի մասնագետները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 07:34 Asia/Tehran
  • Իրանը ներկայացրրելլ է «Ղահեր 313»  ԱԹՍ-ն

ԻԻՀ ԶՈՒ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավարը հայտարարել է «Ղահեր 313» ԱԹՍ-ն ներկայացնելու մասին: Այն նախագծել և կառուցել են իրանցի մասնագետները:

«Ղահեր 313» -ը թեթև, երկու շարժիչով աշխատող  ռազմական և ուսումնական ինքնաթիռ է և մշակվել է Իրանի Զինված ուժերի օդային արդյունաբերության կազմակերպության մասնագետների կողմից։
Կազմակերպության ղեկավար  Ամիր Խաջե Ֆարդը  «Ղահեր 313» ԱԹՍ-ի մասին ասել է. «ԱԹՍ-ն  կառուցվում է երկու տարբերակով: Դրանցից մեկն անօդաչու ինքնաթիռ է, որը կներկայացվի առաջիկա ամիսներին»։
Խաջե Ֆարդը հավելել է. «Ուղղաթիռների ոլորտում նույնպես ունենք  ավելի քան 15 տեսակի ուղղաթիռների նախագծեր»: 
Նրա խոսքով. ««Յասին» ինքնաթիռը  թռիչք կիրականացնի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Մենք նաև արդիականացնում ենք «Քոսար» կործանիչի ռումբերը, հրթիռները և ռադարները»: