Իրանի աստղագիտության հավաքականը միջազգային օլիմպիադայում նվաճել է 3-րդ տեղը
https://parstoday.ir/hy/news/iran-i204860-Իրանի_աստղագիտության_հավաքականը_միջազգային_օլիմպիադայում_նվաճել_է_3_րդ_տեղը
Աստղագիտության և աստղաֆիզիկայի 16-րդ միջազգային օլիմպիադայում Իրանի աստղագիտության օլիմպիադայի թիմը նվաճել է երրորդ տեղը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 12:53 Asia/Tehran
  • Իրանի աստղագիտության հավաքականը միջազգային օլիմպիադայում նվաճել է 3-րդ տեղը

Աստղագիտության և աստղաֆիզիկայի 16-րդ միջազգային օլիմպիադայում Իրանի աստղագիտության օլիմպիադայի թիմը նվաճել է երրորդ տեղը։

Իրանի աստղագիտության օլիմպիադայի թիմը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած IOAA աստղագիտության և աստղաֆիզիկայի 16-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել է երեք ոսկե և երկու արծաթե մեդալ և Անգլիայից ու Հնդկաստանից հետո զբաղեցրել է երրորդ տեղն աշխարհում:

Իրանից հետո 4-ից 10-րդ տեղերը զբաղեցրել են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Բուլղարիան, Ռումինիան, Գերմանիան և Կանադան։

Հայաստանի աշակերտներն Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում 1 արծաթե և 1 բրոնզե մեդալի են արժանացել: Աշակերտներից մեկը նաև արժանացել է գովասանագրի:

Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության:

Աստղագիտության և աստղաֆիզիկայի 16-րդ միջազգային օլիմպիադան կայացել է օգոստոսի 10-20-ը, որին մասնակցել են 52 երկրի աշակերտներ: