Ռայիսի- Թշնամու հարձակումները պայմանավորված են Իրանի առաջընթացով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը Թեհրանի հարավում գտնվող Ղոմ քաղաքում մի խումբ կրոնագետների և հոգևորականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք երկիրը չենք կապում պատժամիջոցների հետ, և եթե լինեն ինչ որ խնդիրներ, մենք այդ խնդիրները չենք փոխանցելու հասարակությանը, այլ գործերը կառավարելով կփորձենք լուծել դրանք»։
Ռայիսին ընդգծել է. «Կառավարությունն իրոք առաջադիմում է տարբեր ժամանակաշրջաններում, և թշնամիների հարձակումները երկրի առաջընթացի պատճառով են։ Թշնամու ստացած ուղերձն այն է, որ պատժամիջոցները չեն կարողացել կասեցնել մեր առաջընթացը: Ես կրոնագետներին վստահեցնում եմ,որ մենք առաջ ենք տանելու կառավարության գործերը, և ճգնաժամերը հաղթահարելու իրական հույս կա»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է. «Թեև կառավարության առաջնահերթությունը տնտեսական է,բայց մենք չենք անտեսում մշակույթը, և որոշ հարցեր, որոնք անտեսվել են, ավելի մեծ ուշադրության են արժանացել»։