Իրանի մեծ հնարավորությունները՝ առողջապահական զբոսաշրջության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i204902-Իրանի_մեծ_հնարավորությունները_առողջապահական_զբոսաշրջության_ոլորտում
Իրանի առողջապահության, բժշկության և բժշկական կրթության փոխնախարար Սաիդ Քարիմին երեքշաբթի օրը «Առողջապահական դիվանագիտություն» թեմայով միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ Իրանում կա մոտ 155,000 հիվանդանոցային մահճակալ, և ոչ մի հիվանդ բուժման համար չի ուղարկվում արտերկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2023 12:58 Asia/Tehran
  • Իրանի մեծ հնարավորությունները՝ առողջապահական զբոսաշրջության ոլորտում

Իրանի առողջապահության, բժշկության և բժշկական կրթության փոխնախարար Սաիդ Քարիմին երեքշաբթի օրը «Առողջապահական դիվանագիտություն» թեմայով միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ Իրանում կա մոտ 155,000 հիվանդանոցային մահճակալ, և ոչ մի հիվանդ բուժման համար չի ուղարկվում արտերկիր:

Նշելով, որ իրենք ձեռք են բերել միջազգային բուժառուների համար արտոնագրեր ունեցող 250 կենտրոններ, Քարիմին պարզաբանել է, որ Իրանում  60 հազար հմուտ և մասնագետ բժիշկներ աշխատում և ծառայություններ են մատուցում ժողովրդին։

Իրանում Օմանի դեսպան Իբրահիմ Բին Ահմադ ալ-Մոինին անդրադառնալով երկու երկրների միջև ամուր և աճող հարաբերություններին ասել է. «Օմանից Իրան ժամանող առողջապահական և կրոնական զբոսաշրջիկների թիվը մեծ է, իսկ Օմանը երրորդ երկիրն է, որի քաղաքացիներն Իրան են այցելում բուժման նպատակով»։

Իրանի արտաքին գործերի նախարարության դիմադրողական տնտեսության գլխավոր տնօրեն Ալի Չեգինին, անդրադառնալով առողջապահական դիվանագիտությանը, ասել է,-«Իրանը կարող է ընդունել 150.000 ուսանող այլ երկրներից, և եթե մասնավոր հատվածը ներգրավվի այս ոլորտում, ապա ավելի լավ արդյունքներ կունենանք»: