Իրանի Նախագահի և կառավարության անդամների ուխտի վերանորոգումը Իմամ Խոմեյնիի գաղափարների հետ
Նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Իրանի կառավարական անդամներն այսօր՝ երեքշաբթի կառավարության շաբաթվան ընդառաջ, այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի սրբավայր դամբարան և վերանորոգեցին իրենց ուխտը Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության գաղափարների հետ:
Կառավարության անդամների կողմից հարգանքի տուրք մատուցվելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ելույթ ունենալով ներկաների առջև նշեց. «Մենք եկել ենք մեր ուխտը վերանորոգելու Իմամի գաղափարների հետ,և վերահաստատելու, որ այս կառավարության ինքնությունը հանգուցյալ Իմամ Խոմեյնու մտքերի ու գաղափարների ինքնությունն է»։
Հանգուցյալ Իմամի գաղափարների հետ կառավարության ուխտի վերանորոգման արարողության ժամանակ Իրանի նախագահը հավելել է. «Պետք է հավատարիմ մնանք Իմամի մտքին ու առաքինությանը՝ ուշադրություն դարձնենք ժողովրդին և լուծենք մարդկանց կյանքի խնդիրները»։
Ռայիսին նշել է. -«Իմամ Խոմեյնիի հետ ուխտի վերանորոգումը պետք է կայանա նրանում, որ մենք զարգացնելու մոտեցում ունենանք մեր գործերում այն ցուցիչների ուղղությամբ, որոնք Իմամը սահմանել է մեզ համար: Ուշադրություն ժողովրդի և արդարության իրականացման նկատմամբ և խտրականության բացակայությունը, այն կետերն են, որոնք հեղափոխության իմաստուն առաջնորդը դրանց մասին զգուշացրել է պետական այրերին»:
Հինգշաբթի՝ 2023թ. Օգոստոսի 24-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում կմեկնարկի կառավարության շաբաթը։