Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատարի նախազգուշացումը Իսլամական Հանրապետության թշնամիներին
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասել է. Բանակի ռադիոլոկացիոն և հրթիռային համակարգերը, լիարժեք և խելացի հետախուզություն իրականացնելով, դիտարկում են ամբողջ երկրի տարածքում հակառակորդի ամենաաննշան տեղաշարժերը և անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտան:
Բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը երեքշաբթի, Մաշհադում հակաօդային պաշտպանության տարածք կատարած այցելության ժամանակ հավելել է, որ բանակի հակաօդային պաշտպանությունը հագեցած է բոլոր տեսակի հրթիռային և պաշտպանական համակարգերով, և դժվար է պատկերացնել, որ ինչ-որ թիրախներ կկարողանան մոտենալ երկրի օդային սահմաններին՝ երկրի ՀՕՊ համակարգի տեսադաշտի և կրակահերթի ազդեցության դաշտից դուրս:
Հայտարարելով, որ մեր զգոն ուժերը օր ու գիշեր Իրանի օդային տարածքը պաշտպանելու առաջնագծում են, նա նշել է.-«Տեղական սարքավորումների արտադրության գործում պաշտպանունակության ձեռքբերումների ու կարողությունների կատարելագործումն ուժեղացրել է երկրի արևելյան հատվածի երկնքի դիտարկումն ու մոնիտորինգը օտարերկրյա ցանկացած թռչող սառքի չարտոնված մուտքի նկատմամբ»:
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հավելել է. «Ցանկացած սպառնալիքի և միտումնավոր տեղաշարժին կտրվի պատշաճ և վճռական պատասխան»: