Առողջապահական համակարգը Իսլամական Հանրապետության մեծագույն պարծանքներից մեկն է . Իրանի առողջապահության նախարար
(last modified Tue, 22 Aug 2023 14:49:20 GMT )
Օգոստոս 22, 2023 18:19 Asia/Tehran
  • Առողջապահական համակարգը Իսլամական Հանրապետության մեծագույն պարծանքներից մեկն է . Իրանի առողջապահության նախարար

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին առողջապահական համակարգը համարել է Իսլամական Հանրապետության մեծագույն պարծանքներից մեկը՝ նշելով. «Մենք հպարտ ենք, որ այս տարի Թեհրանում երեք ամսվա տարբերությամբ բացվեցին երկու խոշոր հիվանդանոցներ՝ նախագահի ներկայությամբ։

«1979թ.  Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առողջապահության ոլորտում մենք շատ պատվաբեր պատմության ականատեսը եղանք։ Հեղափոխության սկզբում կյանքի տեւողությունը 56 տարի էր, իսկ այսօր այն հասել է 78-ի։ Երեխաների մահացությունների ցուցանիշը՝ յուրաքանչյուր 1000-ից 32 երեխան էր, որը նվազել և հասել է 8-ի: Հղի մայրերի մահացության ցուցանիշը  100,000 ծնունդից 255 էր, այդ ցուցանիշը նվազել և այժմ հասել է 25-ի, նորածինների մահացության ցուցանիշը 100,000 ծնունդից 135 էր, որը հասել է 14-ի։»- ասել է նա:

Էյնոլլահին հավելել է, որ կորոնավիրուսի համաճարագի ժամանակ մենք ունեցանք առողջապահության ոլորտի 350 նահատակներ, ինչը վկայում է երկրի բժշկական համայնքի զոհողության ու նվիրվածության մասին։