Իրանն այս տարի տիեզերք կարձակի 3 արբանյակ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը, անդրադառնալով երկրի պաշտպանական և ռազմական կարողություններին, նշեց, որ այս տարի տիեզերք կարձակվի 2-ից 3 արբանյակ։
Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այն հազվադեպ երկրներից է, որը կարող է արբանյակներ ուղարկել երկրի ուղեծիր։
Բրիգադի գեներալ Աշթիանին հայտարարել է, որ չնայած թշնամիներն ունեն շատ տեխնիկա, սակայն նրանք գտնվում են հուսահատության գագաթնակետին, իսկ թշնամիների պլանները ձախողվել են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և այն տարածքներում, որտեղ հանդիպել են Իրանին:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ընդգծել է, որ Իրանը գտնվում է իր հզորության գագաթնակետին, և այդ պատճառով թշնամին պետք է հրաժարվի հիմար քայլ անելու մտքից։
Թեև թշնամիները փորձել են տարբեր տեսակի պատժամիջոցներով, այդ թվում՝ Իրանի տիեզերական արդյունաբերության ոլորտում, կանխել տնտեսական և գիտական առաջընթացը, սակայն բոլոր սահմանափակումներով ու ճնշումներով հանդերձ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել բոլոր տեսակի տիեզերական տեխնոլոգիաներ, որոնք մեծ հաջողություն են համարվում իսլամական Իրանի համար։