37 երկրների ռազմական կցորդներ այցելել են Իրանի պաշտպանության նախարարության ձեռքբերումների ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/iran-i204940-37_երկրների_ռազմական_կցորդներ_այցելել_են_Իրանի_պաշտպանության_նախարարության_ձեռքբերումների_ցուցահանդես
37 երկրների ռազմական կցորդներ չորեքշաբթի առավոտյան այցելել են Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով կազմակերպված պաշտպանության նախարարության ձեռքբերումների ցուցահանդես:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2023 13:10 Asia/Tehran

37 երկրների ռազմական կցորդներ չորեքշաբթի առավոտյան այցելել են Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով կազմակերպված պաշտպանության նախարարության ձեռքբերումների ցուցահանդես:

Այս այցից հետո ռազմական կցորդները մասնակցել են Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիի հետ կայացած համատեղ հանդիպմանը։

 Երեկ առավոտյան իր աշխատանքն է սկսել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության ձեռքբերումների ցուցահանդեսը: Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ներկայությամբ նաև կայացել է  «Մոհաջեր 10» ԱԹՍ-ի շնորհանդեսը:

Այս ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով: Այս շաբաթվա ընթացքում ցուցահանդես կայցելեն  պաշտոնյաներ ու տարբեր խմբեր, ընդորում երեկ  այցելեցին Իսլամական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ: