Իրանի և BRICS-ի միջև սիներգիայի մեկնարկը
Հաշվի առնելով միջազգային համակարգում տեղի ունեցած էական փոփոխությունները, երեքշաբթի օրը մեկնարկած BRICS-ի 15-րդ գագաթնաժողովը ավելի առանձնահատուկ է նախորդներից: Այդ իսկ պատճառով այն գրավել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը և աշխարհում կառավարությունների ու քաղաքական գործիչների աչքերը սևեռված են Յոհանեսբուրգի վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ինչպես անցյալ տարվա գագաթնաժողովը, այս տարի նույնպես Իրանը կլինի «BRICS-2023»-ի հատուկ հյուրերից մեկը: BRICS-ի անդամները միաձայն աջակցություն են հայտնել այս միջազգային խմբին Իրանի անդամակցությանը: Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների հստակ դիրքորոշումներից հետո Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ով վերջերս հյուրընկալել էր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած դիվանագիտական պատվիրակությանը, հայտարարեց BRICS-ին Իրանի անդամակցության վերաբերյալ իր երկրի ցանկության մասին։
Բացի խմբի ընդլայնման հարցից, գագաթնաժողովի օրակարգում կլինի նաև ապադոլարիզացիայի հարցը, քանի որ երկրները քննարկում են տեղական արժույթով առևտրի ծավալների մեծացման հարցը։
Թեև Հարավային Աֆրիկան չի հրապարակել խմբին միանալու թեկնածու երկրների ցուցակը, այնուամենայնիվ շահագրգիռ երկրների թվում են Իրանը, Վենեսուելան, հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսությունը հանդիսացող Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Եգիպտոսը և Արգենտինան:
BRICS-ին Իրանի միանալու հետևանքներից մեկը կլինի Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի հետ գործարքների իրականացումն ազգային արժույթով՝ առանց դոլարի օգտագործման, ինչպես նաև BRICS-ի զարգացման բանկի հնարավորությունների օգտագործումը:
Իրանի համար այս համաշխարհային բլոկին միանալու մյուս առավելություններից է այն, որ Իրանը կարող է ավելի մեծ ուժերով շարունակել վարել Արևմուտքի հակաիրանական պատժամիջոցները չեզոքացնելու քաղաքականությունը։
Այս խմբի անդամները կազմում են աշխարհի բնակչության կեսը (մոտ 4 միլիարդ մարդ), ինչը նույնպես հզոր գործոն է BRICS-ի համար ավելի լայն դերակատարում ունենալու հարցում։ BRICS-ի տնտեսական ներուժը, իր տրամադրության տակ ունենալով ամբողջ համաշխարհային տնտեսության գրեթե 20%-ը, այս խմբի մյուս լծակն է միջազգային համակարգում նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելու համար։