Իրանի և Չինաստանի նախագահների հանդիպումը Յոհանեսբուրգում
(last modified Thu, 24 Aug 2023 13:00:34 GMT )
Օգոստոս 24, 2023 16:30 Asia/Tehran
  • Իրանի և Չինաստանի նախագահների հանդիպումը Յոհանեսբուրգում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և զրուցել է չինացի իր գործընկերոջ հետ։

Ինչպես հաղորդում  է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հրավերով  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի երեկոյան գլխավորելով քաղաքական պատվիրակություն,  առաջին պաշտոնական այցով մեկնել է այդ երկիր՝BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: 

Այս ուղևորության ընթացքում, «BRICS +» 15-րդ նստաշրջանին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի,  որին հրավիրվել են 70 երկրների ղեկավարներ, նախագահ Ռայիսին  կհանդիպի և կզրուցի այս գագաթնաժողովին ներկա մի շարք երկրների ղեկավարների հետ։ .

Այսօր հինգշաբթի  Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռայիսին ասել է, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին կամրապնդի այս խմբի սկզբունքային մոտեցումները, ներառյալ ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելը:

Անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև առկա պայմանավորվածություններին, Իրանի  նախագահն ընդգծել է երկու երկրների միջև 25-ամյա ռազմավարական համագործակցության շրջանակում ձեռք բերված  պայմանավորվածությունների իրականացումը։

Այս հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, շնորհավորելով Իրանի անդամակցությունը BRICS-ին, ասել է.-«Չինաստանը պատրաստ է տարբեր հարթակներում ընդլայնել երկկողմ համագործակցությունը՝ բազմակողմանիության գործընթացն ամրապնդելու նպատակով»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում նաև հանդիպել և զրուցել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած այցի ընթացքում Իրանը պաշտոնապես դարձել է BRICS խմբի անդամ։

BRICS-ի նիստն ընթանում է Յոհանեսբուրգում։

BRICS-ի խումբը ձևավորվել է աշխարհի հինգ զարգացող տնտեսական տերությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով դիմակայել  ԱՄՆ-ի միակողմանիությանը։

BRICS-ի գագաթնաժողովի այսօր տարածած հայտարարության մեջ նշվել  է, որ այս խմբին միանալու Իրանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Արգենտինայի և Եթովպիայի դիմումներն ընդունվել են, և այս երկրները BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ. հունվարի 1-ից: