Իրանի և Չինաստանի նախագահների հանդիպումը Յոհանեսբուրգում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և զրուցել է չինացի իր գործընկերոջ հետ։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի երեկոյան գլխավորելով քաղաքական պատվիրակություն, առաջին պաշտոնական այցով մեկնել է այդ երկիր՝BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Այս ուղևորության ընթացքում, «BRICS +» 15-րդ նստաշրջանին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, որին հրավիրվել են 70 երկրների ղեկավարներ, նախագահ Ռայիսին կհանդիպի և կզրուցի այս գագաթնաժողովին ներկա մի շարք երկրների ղեկավարների հետ։ .
Այսօր հինգշաբթի Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռայիսին ասել է, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին կամրապնդի այս խմբի սկզբունքային մոտեցումները, ներառյալ ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելը:
Անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև առկա պայմանավորվածություններին, Իրանի նախագահն ընդգծել է երկու երկրների միջև 25-ամյա ռազմավարական համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Այս հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, շնորհավորելով Իրանի անդամակցությունը BRICS-ին, ասել է.-«Չինաստանը պատրաստ է տարբեր հարթակներում ընդլայնել երկկողմ համագործակցությունը՝ բազմակողմանիության գործընթացն ամրապնդելու նպատակով»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում նաև հանդիպել և զրուցել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած այցի ընթացքում Իրանը պաշտոնապես դարձել է BRICS խմբի անդամ։
BRICS-ի նիստն ընթանում է Յոհանեսբուրգում։
BRICS-ի խումբը ձևավորվել է աշխարհի հինգ զարգացող տնտեսական տերությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով դիմակայել ԱՄՆ-ի միակողմանիությանը։
BRICS-ի գագաթնաժողովի այսօր տարածած հայտարարության մեջ նշվել է, որ այս խմբին միանալու Իրանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Արգենտինայի և Եթովպիայի դիմումներն ընդունվել են, և այս երկրները BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ. հունվարի 1-ից: