Վաղը մեկնարկելու են Իրանի բանակի էլեկտրոնային պատերազմի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i205000-Վաղը_մեկնարկելու_են_Իրանի_բանակի_էլեկտրոնային_պատերազմի_համատեղ_զորավարժությունները
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի քառյակ ուժերի մասնակցությամբ վաղվանից (օգոստոսի 25-ին) երկրի կենտրոնական ընդարձակ տարածքում կանցկացվեն «Վելայաթի պահապանների վահան-1402»(«Separe Hafezane Velayat -1402») էլեկտրոնային պատերազմի համատեղ զորավարժությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 13:59 Asia/Tehran
  • Վաղը մեկնարկելու են Իրանի բանակի էլեկտրոնային պատերազմի համատեղ զորավարժությունները

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի քառյակ ուժերի մասնակցությամբ վաղվանից (օգոստոսի 25-ին) երկրի կենտրոնական ընդարձակ տարածքում կանցկացվեն «Վելայաթի պահապանների վահան-1402»(«Separe Hafezane Velayat -1402») էլեկտրոնային պատերազմի համատեղ զորավարժությունները։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլաh Սայյարին հայտնելով  «Վելայաթի պահապանների վահան-1402»» էլեկտրոնային պատերազմի համատեղ զորավարժությունների անցկացման մասին, ասել է,-«Հաշվի առնելով այսօրվա մարտերում էլեկտրոնային պատերազմի կարևորությունը և  այն ազդեցիկ դերը ,որ ունենալու է հետագա պատերազմներում, անցած տարիներին ԻԻՀ բանակի օրակարգում են  ներառվել էլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիաներին հատուկ ուշադրություն դարձնելը և այս ոլորտում հանձնառու և մասնագիտացված մարդկային ռեսուրսներ կրթելն ու պատրաստելը»: 

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալը  բարձր գնահատելով Իրանի պաշտպանության և  զինված ուժերի աջակցության նախարարությանը  և քառյակ ուժերում իրանական բանակի ինքնաբավ կազմակերպություններին էլեկտրոնային պատերազմի սարքավորումների նախագծման և արտադրության ոլորտում ծավալած գործունեության համար, նշել է,-«Մասնագիտացված հմտությունների բարձրացումը և երիտասարդ ուժերին փորձի փոխանցումը և այս ոլորտում մարտական ​​տարբեր սցենարների կիրառումը, այս զորավարժության նպատակներից են»:

Ծովակալ Սայյարին հստակեցրել է,-«ԻԻՀ բանակի «Վելայաթի պահապանների վահան-1402»» էլեկտրոնային պատերազմի համատեղ զորավարժությունները  ցամաքային, պաշտպանական, օդային և ծովային ուժերի մասնակցությամբ  վաղվանից կանցկացվեն տարբեր տեսակի էլեկտրոնային պատերազմի, ռադարային, ԱԹՍ-ների , կիբերային, տիեզերական  և էլեկտրոնային պատերազմին առնչվող ֆիքսված, շարժական, ցամաքային և օդային համակարգերով: