Իրանը պատմական իրադարձություն է համարում երկրի անդամակցությունը BRICS-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i205014-Իրանը_պատմական_իրադարձություն_է_համարում_երկրի_անդամակցությունը_brics_ին
Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: Հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 15:52 Asia/Tehran
  • Իրանը պատմական իրադարձություն է համարում երկրի անդամակցությունը BRICS-ին

Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: Հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS-ի մշտական անդամ: Անդամակցությունն աշխարհի զարգացող երկրների խմբին պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունը», - գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:

BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում։