Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը Ասիայի առաջնության եզրափակչում է
https://parstoday.ir/hy/news/iran-i205080-Իրանի_վոլեյբոլի_ազգային_հավաքականը_Ասիայի_առաջնության_եզրափակչում_է
Հաղթելով Չինաստանի հավաքականին, Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը դուրս է եկել Ասիայի առաջնության եզրափակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2023 07:39 Asia/Tehran
  • Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը Ասիայի առաջնության եզրափակչում է

Հաղթելով Չինաստանի հավաքականին, Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը դուրս է եկել Ասիայի առաջնության եզրափակիչ:

Ուրբաթ օրն Ուրմիայում կայացել է Իրանի և Չինաստանի վոլեյբոլի հավաքականների կիսաեզրափակիչ հանդիպումը, որն ավարտվել է Իրանի հավաքականի հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը 25-20, 25-23 և 25-23 միավորներով դուրս է եկել եզրափակիչ և այսօր եզրափակիչ խաղում ուժերը կչափի Ճապոնիայի հավաքականի հետ: