Իրանն առաջատար է բժշկության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i205090-Իրանն_առաջատար_է_բժշկության_ոլորտում
Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարն ընդգծել է,որ Իրանն առաջատար է բժշկության ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2023 13:26 Asia/Tehran
  • Իրանն առաջատար է բժշկության ոլորտում

Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարն ընդգծել է,որ Իրանն առաջատար է բժշկության ոլորտում:

Այսօր (շաբաթ) Թեհրանում մեկնարկեց Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի 24-րդ միջազգային գիտաժողովը։

«Ռոյան»-ի  միջազգային գիտաժողովը ընթանում է թե  մասնակիցների ներկայությամբ և թե վիրտուալ ձևաչափով:  Ելույթով հանդես կգան   77 իրանցի հետազոտողներ և 25 օտարերկրյա գիտնականներ աշխարհի  15 երկրներից։

Այս գիտաժողովի շրջանակներում կանցկացվեն կրթական աշխատաժողովներ անպտղության թեմայով:

«Իրան Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Աբդոլ Հոսեյն Շահվերդին ասել է. «Վերարտադրողական բժշկության ոլորտում Իրանում լավ  իրադարձություններ են տեղի ունենում»։

«Ռոյան» գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարը հավելել է,-«Անպտղության վերաբերյալ իրանցի գիտնականի վերջին հոդվածները աշխարհում 5-րդ տեղն են զբաղեցրել»։