Իրանը դեմ է Հայաստանի Հանրապետության սահմանների ցանկացած փոփոխության
https://parstoday.ir/hy/news/iran-i205094-Իրանը_դեմ_է_Հայաստանի_Հանրապետության_սահմանների_ցանկացած_փոփոխության
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է, որ Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դեմ է սահմանների ցանկացած փոփոխության։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2023 14:23 Asia/Tehran
  • Իրանը դեմ է Հայաստանի Հանրապետության սահմանների ցանկացած փոփոխության

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է, որ Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դեմ է սահմանների ցանկացած փոփոխության։

Իրանը և Հայաստանը բազմաթիվ ընդհանրություններ ունեն երկու երկրների միջև հնամենի հարաբերությունների շնորհիվ: Չնայած տարածաշրջանային լարվածության պատճառով առաջացած որոշ խնդիրների առկայությանը, այս դրական նախապատմությունը արդյունավետ է եղել երկու երկրների հարաբերությունների տարբեր հարթություններում:

Այդ իսկ պատճառով, Իրանի հարևան երկրների շարքում Հայաստանը բարենպաստ դիրք է զբաղեցնում Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում։

Երևանում կայացած տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայաստանյան լրատվամիջոցի հետ ունեցած զրույցում Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ է սահմանների ցանկացած փոփոխության, և հաղորդակցային բոլոր ուղիները պետք է գտնվեն այն երկրների վերահսկողության տակ, որոնց տարածքում նրանք գտնվում են։

«Զանգեզուրի» կարևոր երթուղու և այն բացելու համար Ադրբեջանի կողմից ուժի հնարավոր կիրառման կապակցությամբ Սոբհանին ընդգծել է, որ Իրանը աջակցում է հաղորդակցային ուղիների բացմանը, սակայն այն պետք է լինի Հայաստանի կառավարության վերահսկողության ներքո։ Ուժով ոչինչ չի փոխվելու:

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները բացելու Ադրբեջանի նախագահի ջանքերը կապ չունեն մինչ օրս այս առնչությամբ բանակցությունների և ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։