Համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի նոր աշխարհակարգ.  Հոջաթոլլահ Աբդոլմալեքի
https://parstoday.ir/hy/news/iran-i205098-Համաշխարհային_տնտեսությունը_շարժվում_է_դեպի_նոր_աշխարհակարգ._Հոջաթոլլահ_Աբդոլմալեքի
«Արաս» ազատ գոտու կազմակերպության հասարակայնության հետ կապերի և միջազգային հարցերի բաժնի փոխանցմամբ՝ ազատ առևտրի և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Հոջաթոլլահ Աբդոլմալեքին հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի նոր աշխարհակարգ,  որը կհանգեցնի բոլոր երկրների միջև տնտեսական շահերի արդար բաշխմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2023 14:44 Asia/Tehran
  • Համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի նոր աշխարհակարգ.  Հոջաթոլլահ Աբդոլմալեքի

«Արաս» ազատ գոտու կազմակերպության հասարակայնության հետ կապերի և միջազգային հարցերի բաժնի փոխանցմամբ՝ ազատ առևտրի և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Հոջաթոլլահ Աբդոլմալեքին հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի նոր աշխարհակարգ,  որը կհանգեցնի բոլոր երկրների միջև տնտեսական շահերի արդար բաշխմանը:

ԻԻՀ նախագահի խորհրդական, ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին  հավելել է, որ համաշխարհային տնտեսության նոր աշխարհակարգը երկրների միմյանց հետ շղթայական համագործակցության արդյունք է, որը սկսվում է հարեւաններից և ուղեկցվում է տնտեսական ​​հարաբերությունների և միջազգային փոխգործակցության զարգացմամբ։

Մատնանշելով այդ գոտիների մեծ ներուժը արտադրության և արտահանման ավելացման գործում Իրանի նախագահի խորհրդականը և Ազատ առևտրի ու հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարը, հայտնել է, որ ազատ գոտիների գործունեության առանցքը արտադրությունն է և Իրանի դիմադրողական տնտեսության շնորհիվ մենք իրանական արտադրանքի ահռելի ծավալի ականատեսն ենք, ընդորում, որոնց մեծ մասը որակյալ է։

Անդրադառնալով ազատ գոտիների կարևոր դերը արտադրության և արտահանման գործում, Աբդոլմալեքին ընդգծեց. -«Այս ցուցահանդեսի անցկացման նպատակներից մեկն ազատ գոտիների արտադրանքի ներկայացումն է, և այս առումով ցուցահանդեսում մենք ականատեսն ենք իրանական մոտ 60 ընկերությունների ներկայությանը»։

Աբդոլմալեքին այս ցուցահանդեսի հիմնական նպատակներից է համարել 10 միլիարդ դոլարի արժողությամբ ազատ գոտիների 700 ներդրումային փաթեթների ներկայացումը՝ հայտարարելով, որ նշված փաթեթները այս ցուցահանդեսում կտրամադրվեն Հայաստանի տնտեսական ակտիվիստներին, որպեսզի տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ականատեսը լինենք: