Մոհամմադ Էսլամին ներկայացրել է Իրանի միջուկային արդյունաբերության վերջին ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/iran-i205108-Մոհամմադ_Էսլամին_ներկայացրել_է_Իրանի_միջուկային_արդյունաբերության_վերջին_ձեռքբերումները
Շաբաթ օրը կայացած հեռուստատեսային հարցազրույցում, ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին ներկայացրել է միջուկային արդյունաբերության ոլորտում երկրի վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2023 06:36 Asia/Tehran
  • Մոհամմադ Էսլամին ներկայացրել է Իրանի միջուկային արդյունաբերության վերջին ձեռքբերումները

Շաբաթ օրը կայացած հեռուստատեսային հարցազրույցում, ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին ներկայացրել է միջուկային արդյունաբերության ոլորտում երկրի վերջին ձեռքբերումները:

Fars լրատվական գործակալության յաղորդմամբ՝ անդրադառնալով gallium RM2 և Լուտետիում ռադիոդեղերի արտադրությանը, Մոհամմադ Էսլամին ասել է. «Անցյալ տարի ռադիոդեղագործական արտադրանքն անցավ կլինիկական փորձարկման փուլը և մեծ պահանջարկ ունեցավ»։

Նա հավելել է. «Այս երկու ռադիոդեղերը շատ արդյունավետ են և կարողացել են ծառայել իրենց նպատակին: Վերոնշյալ դեղերն այսօր արտահանվում են նաև այլ երկրներ»:

Անդրադռանալով Իրանում ատոմակայանների զարգացման ծրագրին և 20000 մեգավատ ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանն, Էսլամին ասել է. «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության 20-ամյա ռազմավարական տեսլականի փաստաթղթում նախատեսվում էր արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մասնաբաժնի 15%-ը: Եվ Գերագույն առաջնորդի հրահանգով մենք արտադրական հասցրինք 20000 մեգավատի»։