Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i205112-Ամիր_Աբդոլլահյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Օմանի_ԱԳ_նախարարի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն իր օմանցի գործընկեր Բադր Ալբուսաիդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 27, 2023 10:08 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի ԱԳ նախարարի հետ

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն իր օմանցի գործընկեր Բադր Ալբուսաիդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ողջունելով Օմանի սուլթանի կառուցողական ջանքերը, Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է ԻԻՀ դիրքորոշումները պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը։

Հեռախոսազրույցում Օմանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու իր երկրի պատրաստակամությունը։