Հայ գործարարները ցանկություն են հայտնել Իրանի Շալամչեի սահմանից Իրաք ապրանք արտահանել
https://parstoday.ir/hy/news/iran-i205162-Հայ_գործարարները_ցանկություն_են_հայտնել_Իրանի_Շալամչեի_սահմանից_Իրաք_ապրանք_արտահանել
«Արվանդ» ազատ գոտու կազմակերպության ներդրումների և բիզնեսի զարգացման գծով փոխտնօրենը հայտարարել է, որ հայ գործարարների հետ համաձայնագիր է ստորագրվել Շալամչեի սահմանով Իրաք ապրանք արտահանելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2023 07:05 Asia/Tehran
  • Հայ գործարարները ցանկություն են հայտնել Իրանի Շալամչեի սահմանից Իրաք ապրանք արտահանել

«Արվանդ» ազատ գոտու կազմակերպության ներդրումների և բիզնեսի զարգացման գծով փոխտնօրենը հայտարարել է, որ հայ գործարարների հետ համաձայնագիր է ստորագրվել Շալամչեի սահմանով Իրաք ապրանք արտահանելու մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռուհուլլահ Խազային ասել է. «Հայաստանի ներդրողներին ներկայացվել են այն պոտենցիալ հնարավորություններն ու լուծումները, որոնք կարող են երաշխավորել վստահելի ներդրումներ «Արվանդ» ազատ գոտում»:

Նա նշել է. «Հայկական կողմի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց համաձայն՝ որոշվել է, որ հայ գործարարներն ապրանքների մի մասը պետք է Իրաք արտահանեն Շալամչեի սահմանով»:

Օրերս Երևանում անցկացվեց «Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսը, որին մասնակցել են Իրանի յոթ ազատ գոտիներում գործուընեություն ծավալող ընկերությունները: