ԻԻՀ Պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար. Թշնամիները հուսահատության գագաթնակետին են
https://parstoday.ir/hy/news/iran-i205164-ԻԻՀ_Պաշտպանության_և_ԶՈՒ_աջակցության_նախարար._Թշնամիները_հուսահատության_գագաթնակետին_են
ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է. «Թշնամիները շատ տեխնիկա ունեն, սակայն հուսահատության գագաթնակետին են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2023 07:06 Asia/Tehran
  • ԻԻՀ Պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար. Թշնամիները հուսահատության գագաթնակետին են

ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է. «Թշնամիները շատ տեխնիկա ունեն, սակայն հուսահատության գագաթնակետին են»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի պաշտպանության և  ԶՈՒ  աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ասել է, որ չնայած թշնամիները մեծ տեխնիկա ունեն, սակայն գտնվում են հուսահատության գագաթնակետին և Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում ու բոլոր այն տարածքներում, որտեղ նրանք հանդիպել են իրանական ուժերին, ձախողվել են:

Նշելով, որ ԻԻՀ զինված ուժերն ունեն իրենց տրամադրության տակ գտնվող տեխնիկան օգտագործելու լիազորություն և քաջություն, Աշտիանին հավելել է. «Մենք գտնվում ենք հզորության և հեղինակության գագաթնակետին, ուստի թշնամին հրաժարվում է որևէ սխալ քայլ անելու մտքից»:

Կարևորելով տարբեր տեսակի հրթիռների արտադրությունը՝ ըստ զինված ուժերի կարիքների, նախարարը հավելել է. «Մենք արտադրում ենք տարբեր տեսակի հրթիռներ, բալիստիկ և ռազմավարական հրթիռներ, որոնք ունեն շատ բարձր հզորություն և հեռահարություն, ունենք թևավոր և հակաօդային պաշտպանության հրթիռներ, ցամաքային, ծովային սարքավորումներ, որոնք արտադրվում են ըստ զինված ուժերի կարիքների»։