Իրանը ոչ մի երկրում արգելափակված ակտիվներ չունի. Ամիր Աբդոլլահյան
Իրանի արտաքին գործերի նախարարը նշելով,որ Իսլամական Հանրապետությունը ոչ մի երկրում չունի արգելափակված ակտիվներ, հստակեցրել է,-«Իրանը կարող է օգտագործել իր տրամադրության տակ գտնվող ակտիվները»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է,-«13-րդ շրջանի կառավարությունում լուրջ քայլեր են կատարվել արգելափակված գումարները ստանալու համար: Անցած տարի Անգլիայից ստացել ենք 390 միլիոն ֆունտ ստեռլինգ, որոնք վերաբերում էին հեղափոխության հաղթանակին նախորդող ժամանակաշրջանին։ Այս գումարն օգտագործվել է օրինական և արժանապատիվ ճանապարհին»:
Նշելով,որ նավթ` պարենի դիմաց խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, Ամիր Աբդոլլահյանը հավելել է, -«Իրանից Իրաք գազի և էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված, Իրաքի TBA բանկում Իրանի ակտիվներն մշտապես ավելացվում են, ինչի մասին բանկը մշտապես հայտնում է»։
BRICS-ին Իրանի միանալու առավելությունների մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է,-«BRICS-ին անդամակցելով, Իրանը ներգրավվել է նոր կոալիցիայում, որը կարող է մեծացնել տնտեսական հզորությունը և տնտեսական ու միջազգային համագործակցությունը՝ բազմակողմանիության վրա հիմնված համակարգում»: