Իրանը Ասիայում կենսատեխնոլոգիական դեղերի հիմնական արտադրողներից մեկն է
https://parstoday.ir/hy/news/iran-i205180-Իրանը_Ասիայում_կենսատեխնոլոգիական_դեղերի_հիմնական_արտադրողներից_մեկն_է
Կենսատեխնոլոգիական դեղեր արտադրողների և արտահանողների ասոցիացիայի անդամն ընդգծել է. «Իրանը Ասիա մայրցամաքում կենսատեխնոլոգիական դեղերի հիմնական արտադրողներից է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2023 13:08 Asia/Tehran
  • Իրանը Ասիայում կենսատեխնոլոգիական դեղերի հիմնական արտադրողներից մեկն է

Կենսատեխնոլոգիական դեղեր արտադրողների և արտահանողների ասոցիացիայի անդամն ընդգծել է. «Իրանը Ասիա մայրցամաքում կենսատեխնոլոգիական դեղերի հիմնական արտադրողներից է»։

Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Կենսատեխնոլոգիական դեղեր արտադրողների և արտահանողների ասոցիացիայի անդամ Ամին Ղոբադին հայտարարելով որ Իրանում ունենք կենսատեխնոլոգիայի ոլորտում մոտ 40 ակտիվ ընկերություններ, որոնք արտադրում են մոտ 30 տեսակի կենսատեխնոլոգիական դեղեր, ընդգծել է. «Ցանկացած կենսատեխնոլոգիական դեղ, շուկա դուրս հանելու համար պահանջվում է մոտ 5 տարի ժամանակ»։

 Ղոբադիի խոսքով՝ Իրանը Ասիայում առաջին տեղն է զբաղեցնում 29 կենսատեխնոլոգիական դեղերի արտադրությամբ։

Կենսատեխնոլոգիական դեղեր արտադրողների և արտահանողների ասոցիացիայի անդամը նաև ասաց. «Ի լրումն վեց պատվաստանյութերի, որոնք մշակվել են կորոնավիրուսի ժամանակաշրջանում, HPV պատվաստանյութը և գրիպի դեմ պատվաստանյութը Իրանի կենսատեխնոլոգիական դեղեր արտադրողների կարևորագույն ձեռքբերումներից են, որոնք կանխել են երկրից տարեկան 30 միլիոն եվրոյի արտահոսքը: