Մի քանի երկրներում ապասառեցվել են Իրանի արգելափակված ակտիվները
Օգոստոս 28, 2023 14:28 Asia/Tehran
Իրանի ծրագրի և բյուջեի կազմակերպության ղեկավարը հայտնել է մի քանի երկրներում Իրանի արգելափակված ակտիվների ապասառեցման մասին:
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի ծրագրի և բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրն ասել է, որ Ճապոնիան, Թուրքիան, Հարավային Կորեան և Իրաքն են ազատել Իրանի արգելափակված ակտիվները:
Մանզուրը հավելել է, որ այս ակտիվները պատկանում են Իրանի Կենտրոնական բանկին եւ կարելի է դրանք օգտագործել ու ծրագիր մշակել:
Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ երկրի նավթի արտահանման ծավալներն աճել են: