Իրանում ավարտվել է «Ռոյան» 22-րդ միջազգային փառատոնը
ԻԻՀ գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի և իրանցի ու արտասահմանյան հյուրերի ներկայությամբ, երեքշաբթի օրը Թեհրանում կայացել է «Ռոյան» 22-րդ միջազգային փառատոնի մրցանակաբաշխությունը:
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ նախագահի գիտության ու տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհուլլա Դեհղանի Ֆիրուզաբադին, միջոցառման ժամանակ ասել է. ««Ռոյանը» գիտահեղափոխական հետազոտական միջավայրի մոդել է և շատ ոլորտներում, այդ թվում՝ ցողունային բջիջների ոլորտում, այն հանդիսանում է երկրի առաջնահերթություններից»:
Հաջողություն մաղթելով փառատոնի հաղթողներին և մասնակիցներին, Ֆիրուզաբադին ասել է. «Հուսով եմ, որ գիտության և տեխնիկայի արագ հոսքը, հատկապես բժշկության ոլորտում, կշարունակվի»:
Ֆիրուզաբադին հավելել է, որ երկրի բուժման և բժշկության ոլորտի բարձր ցուցանիշները իրանցի գիտնականների ջանքերի արդյունքն են: