Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Դամասկոս
«Iran Press» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանն այսօր՝ չորեքշաբթի Թեհրանից մեկնել է Դամասկոս՝ Սիրիայի իշխանությունների հետ հանդիպելու եւ խորհրդակցելու համար ։
Սիրիա մեկնելուց առաջ համացանցում հաղորդագրություն հրապարակելով՝ Ամիր Աբդոլլահյանը ևս մեկ անգամ ընդգծել է Սիրիայում խաղաղության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարը Սիրիայի իշխանությունների հետ խորհրդակցելու է Դամասկոսում տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։
Իրանի արտգործնախարարը Դամասկոսում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադի և սիրիացի այլ պաշտոնյաների հետ։