Իրանի տիեզերական կազմակերպության ծրագրերը՝ բարձր թողունակությամբ արբանյակային համակարգ նախագծելու համար
Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակն ընդգծել է, որ Տիեզերական կազմակերպության ծրագրերն ուղղված են բարձր թողունակությամբ արբանյակային համակարգի նախագծմանը:
Իրանի տիեզերական կազմակերպությունը վերջին տարիներին մեծապես ընդլայնել է իր ծրագրերը տարբեր տեսակի արբանյակներ ուղարկելու և տիեզերքից օգտվելու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ։
Արբանյակային համակարգերի զարգացման կապակցությամբ Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակ Հոսեյն Դալիրյանը նշել է, որ Տիեզերական արդյունաբերության ձևավորման ոլորտում, որը նախերգանք է արբանյակային համակարգերի և միջազգային համագործակցության հասնելու համար, առաջին քայլն արվել է «Շահիդ Սոլեյմանի» համակարգով, որը ցածր թողունակությամբ հեռահաղորդակցային համակարգ է։
«Իրանի 10-ամյա տիեզերական ծրագրի փաստաթղթով պլանավորվածի համաձայն, առաջիկա տարիներին այս գործընթացը կթևակոխի ավելի լայն թողունակությամբ և հզորությամբ համակարգերի նախագծման փուլ»-հավելել է Դալիրյանը ԻՍՆԱ-ի հետ զրույցում:
Նշելով, որ «Խայամ» արբանյակի արձակումից ավելի քան մեկ տարի է անցել, Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակը ասել է. «Մենք ներկայումս կատարում ենք Իրանի տիեզերական արդյունաբերության գծով փորձագետների կողմից վերահսկիչ կայանից ուղարկված հանձնարարությունները, և պարբերաբար Խայամ արբանյակից ստացվում են Իրանի տարածքի պատկերներ՝ պետական կառույցների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
Դալիրյանը ընդգծեց, որ մինչ այժմ Իրանի շուրջ 40%-ը պատկերվել է Խայամ արբանյակի միջոցով, և այդ նյութեը կտրամադրվեն տարբեր հաստատություններին, այդ թվում Իրանի Քարտեզագրման կազմակերպությանը՝ երկրի քարտեզների պատրաստման ոլորտում օգտագործելու համար: