Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեյրութ
Դամասկոս կատարած այցից և սիրիացի պաշտոնյաների հետ խորհրդակցելուց հետո, Իրանի արտգործնախարարը ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ հանդիպելու լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շարունակելով Արևմտյան Ասիայի տարածաշրջան կատարած իր ուղևորությունը, Դամասկոս երկօրյա այցից և բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո, այսօր գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:
Ամիր Աբդոլլահյանը Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկելու է երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Այս այցի ընթացքում Ամիր Աբդոլլահյանին ուղեկցում են՝ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին,Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով նախարարի օգնական և գլխավոր տնօրեն Մեհդի Շուշթարին, ԱԳ նախարարի քաղաքական հատուկ հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին և նախարարի խորհրդական Մոհամմադ Սադեղ Ֆազլին: