Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Լիբանանում նախագահի ընտրության գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i205364-Ամիր_Աբդոլլահյանն_ընդգծել_է_Լիբանանում_նախագահի_ընտրության_գործընթացն_արագացնելու_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը, Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում, կարևորել է Լիբանանում նախագահի ընտրության գործընթացի արագացումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 01, 2023 10:12 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Լիբանանում նախագահի ընտրության գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը, Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում, կարևորել է Լիբանանում նախագահի ընտրության գործընթացի արագացումը։

Նա նշել է. «Իրանը Լիբանանի համար բացի բարիքից, կայունությունից և խաղաղությունից ոչինչ չի ցանկանում։ Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում նրանց կոչ կանեմ երկխոսության միջոցով  հնարավորինս արագացնել նախագահի ընտրության գործընթացը»:

Նշելով, որ նախագահի ընտրության հարցում որոշում կայացնողները Լիբանանի ժողովուրդն ու առաջնորդներն են, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Մենք հավատում ենք, որ Լիբանանի ղեկավարներն ու ժողովուրդն ունեն անհրաժեշտ կամք՝ նախագահ ընտրելու քաղաքական որոշում կայացնելու և քաղաքական իրավիճակն վերջ դնելու համար, և մենք միշտ Ամենակարող Աստծուց այս երկրի կառավարության, ազգի, բանակի և դիմադրության համար խնդրում ենք լավագույնը»։ 

Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել տարածաշրջանային և մյուս երկրներին տնտեսական և առևտրային համագործակցության շրջանակներում օգնել բարելավելու Լիբանանի տնտեսության վիճակը, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր  աջակցությունը Լիբանանին»։

Ամիր Աբդոլլահյանը Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ իր խորհրդակցությունների մասին ասել է. «Բնականաբար, Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ քննարկումներում մենք նրանցից լսեցինք դրական և կառուցողական արձագանքներ՝ Լիբանանում ստեղծված իրավիճակին օգնելու վերաբերյալ»։