Իրանի և Ռուսաստանի պայմանավորվածությունը նոր նավերի երթևեկության մասին
Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ծովային հարցերով տեղակալը հայտարարել է նոր նավերի երթևեկության վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի միջև կայացած պայմանավորվածությունների մասին։
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի տարածաշրջանում համատեղ նավաշինական ընկերություն ստեղծելու վերաբերյալ։
Իրանն ու Ռուսաստանը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի՝ իրանական ընկերությունները իրենց արտադրած պահեստամասերը մատակարարելու են Ռուսաստանի նավաշինական գործարաններին։
ԻԼՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ծովային հարցերով տեղակալը՝ Մաջիդ Ալի Նազին ասել է.«Ռուսաստանի հետ պայմանավորվածության համաձայն՝ Իրանի նոր նավի՝ Վոլգայից երթևեկելու տևողությունը մեկ տարուց կրճատվել և հասել է երկու շաբաթի՝ վերացնելով դրոշը Ռուսաստանի դրոշով փոխելու գործողությունը»:
Նավահանգիստների կազմակերպության տեղակալը նշել է. «Այս գործողությունը իրականացվում է Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման ուղղությամբ»: