Սեյյեդ Հասան Նասրուլլահ. Դիմադրությունն ամենաուժեղ վիճակում է գտնվում
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լիբանանի և Պաղեստինի դիմադրությունն այսօր ամենաուժեղ վիճակում է գտնվում։
Շարունակելով տարածաշրջանային այցելությունները , Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը ժամանել է Բեյրութի օդանավակայան, և նրան դիմավորել են այդ երկրի իշխանությունները։
Իրանի արտգործնախարարը չորեքշաբթի օրն այցելել է Սիրիա և հանդիպել ու զրուցել այդ երկրի նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպմանը Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրուլլահն ընդգծել է, եթե սիոնիստներն իրենց հաշվարկներում սխալ թույլ տան, Դիմադրությունը խիստ արձագանքի արդյունքում զղջալու են նրանք :
Անդրադառնալով տարածաշրջանի և Լիբանանի նկատմամբ Իրանի կառուցողական դերին, և հարգելով Լիբանանի, Իրանի և տարածաշրջանի դիմադրության նահատակների հիշատակը, Սեյեդ Հասան Նասրուլլահն անմոռանալի է համարել գեներալ Սոլեյմանիի դերը սիոնիզմի և ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:
Այս հանդիպմանը Ամիր Աբդոլլահյանը Լիբանանի Հըզբոլլահի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ իր վերջին բանակցությունների մասին՝ գնահատելով այն դրական։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ կողմերի միջև կայացած համաձայնությունների իրագործման ընթացքը լինելու է երկու երկրների ցուցիչը՝ Թեհրան-Ռիադ հարաբերությունների նոր էջում:
Անդրադառնալով Սիրիայի նախագահի և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր բանակցություններին՝ Ամիր Աբդուլլահյանն ասել է. «Արաբական երկրների հետ Սիրիայի հարաբերությունները բնականոն վիճակին վերադառնալու պայմաններում, Սիրիայում ահաբեկիչների ակտիվացման օտարերկրյա շարժումները վկայում են Սիրիայի և տարածաշրջանի անվտանգության դեմ թշնամիների և Սիոնիստական ռեժիմի նկրտումների մասին»։