Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Լիբանանում բնակվող իրանցիների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i205414-Իրանի_ԱԳ_նախարարը_հանդիպել_է_Լիբանանում_բնակվող_իրանցիների_հետ
Իրանի արտաքին գործերի նախարարը Բեյրութում ԻԻՀ դեսպանատանը հանդիպել է Լիբանանում բնակվող մի խումբ իրանցիների հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 02, 2023 10:49 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Լիբանանում բնակվող իրանցիների հետ

Իրանի արտաքին գործերի նախարարը Բեյրութում ԻԻՀ դեսպանատանը հանդիպել է Լիբանանում բնակվող մի խումբ իրանցիների հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ուրբաթ օրը հանդիպել է մի խումբ իրանցի դիվանագետների, դեսպանատան աշխատակիցների, պաշտոնյաների և իրանական որոշ կառույցների անդամների, ինչպես նաև Լիբանանում բնակվող մի խումբ իրանցիների հետ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց խնդիրները և այս երկրում իրենց գործունեության ոլորտները, նաև անդրադարձել երկու երկրների միջև տնտեսական և առևտրային ու մշակութային հարաբերություններին:

ԻԻՀ ԱԳ նախարարը ներկաներին շնորհակալություն է հայտնել հանդիպման կապակցությամբ և ընդգծել իրանցիների ազգային ինքնության պահպանման կարևորությունը աշխարհի բոլոր անկյուններում: