Իրանը դարձավ Մետաքսի ճանապարհի զբոսաշրջության միջազգային միության հիմնադիր անդամ
Իրանի զբոսաշրջության փոխնախարարը հայտնել է «Մետաքսի ճանապարհ-2023» միջազգային զբոսաշրջային քաղաքների միությանը որպես հիմնադիր անդամ՝ Իրանի անդամակցության մասին։
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության հաղորդման համաձայն՝ Ալի Ասղար Շալբաֆյանը, անդրադառնալով 2023 թվականին Մետաքսի ճանապարհի զբոսաշրջային քաղաքների միջազգային միությանը, հավելել է.-«Այս միությունը,որ իր աշխատանքն սկսել է սեպտեմբերի 1-ին, ստեղծվել է Չինաստանի կառավարության նախաձեռնությամբ: Միության կազմում ընդգրկված են 26 երկրների 57 քաղաքներ, և նոր անդամներ ընդունելու հնարավորություն կա»։
Անդրադառնալով 2023 թվականին Իրանի՝ որպես Մետաքսի ճանապարհի զբոսաշրջային քաղաքների միջազգային միջության հիմնադիր անդամներից մեկի ներկայությանը, փոխնախարարը հավելել է,-«Սեմնանը, որպես Իրանի ներկայացուցիչ հանդիսանում է այս միության անդամ։ Այս ներկայությունը հնարավորություն է ընձեռում Իրանի Իսլամական Հանրապետությանը ներկայացնելու իր զբոսաշրջային կարողությունները և հայտարարելու իր ապագա ծրագրերը՝ կապված այս միության անդամ քաղաքապետերին հյուրընկալելու հետ»:
Իրանի զբոսաշրջության փոխնաարարի խոսքերով՝ այս միության ձևավորման նպատակներն են՝ Մետաքսի ճանապարհի երկրների միջև ցամաքային և ծովային զբոսաշրջության ոլորտում համագործակցություն ստեղծելը, Մետաքսի ճանապարհի ոլորտում թեմատիկ միջոցառումների անցկացման ոլորտում այս երկրների միջև սիներգիա ստեղծելը, տեղական զբոսաշրջության ոլորտի խթանումը և կայուն զարգացմանը նպաստելը,երկրների համատեղ ծրագրերի ներկայացումը, Մետաքսի ճանապարհին առնչվող ապրանքների ոլորտում փորձի փոխանակումը, և Մետաքսի ճանապարհի ապրանքանիշի բարելավումը: