«Թոլու-3» արբանյակը հանձնվել է Իրանի տիեզերական կազմակերպությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i205428-Թոլու_3_արբանյակը_հանձնվել_է_Իրանի_տիեզերական_կազմակերպությանը
«Թոլու-3» հեռակա գնահատման արբանյակը, որը պատվիրվել էր Իրանի տիեզերական կազմակերպության, և կառուցվել «Իրանի էլեկտրոնային արդյունբերություն» (SaIran) հիմնարկության կողմից, վերջին փորձարկումներն անցնելուց հետո հանձնվել է Իրանի տիեզերական կազմակերպության։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2023 13:54 Asia/Tehran
  • «Թոլու-3» արբանյակը հանձնվել է Իրանի տիեզերական կազմակերպությանը

«Թոլու-3» հեռակա գնահատման արբանյակը, որը պատվիրվել էր Իրանի տիեզերական կազմակերպության, և կառուցվել «Իրանի էլեկտրոնային արդյունբերություն» (SaIran) հիմնարկության կողմից, վերջին փորձարկումներն անցնելուց հետո հանձնվել է Իրանի տիեզերական կազմակերպության։

Այս արբանյակի ցուցադրական թռիչքի շնորհանդեսը տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ Տիեզերական տեխնոլոգիաների օրվան նվիրված արարողության ժամանակ՝ Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ներկայությամբ։

5 մետր մոնոսպեկտրալ և 10 մետր գունավոր պատկերահանումների ճշգրտությամբ այս արբանյակն կշռում է ավելի քան 100 կգ և նախագծվել ու կառուցվել է իրանցի փորձագետների կողմից՝ հենվելով տեղական ներուժի վրա:

«Թոլու-3» արբանյակը, որը տեղադրվելու է Leo-ի ուղեծրում, կարող է Իրանի տիեզերական կազմակերպությանը ուղարկել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, բնական ռիսկերի կառավարման և այլ ոլորտների տարբեր կիրառությունների համար անհրաժեշտ պատկերները։