Նոր մանրամասներ՝ ԻԻՀ ՊՆ հրթիռային ծրագրի դեմ Մոսադի դիվերսիոն գործողության մասին
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը հրապարակել է տեսանյութ, որում ԻԻԻՀ պաշտպանության փոխնախարար գեներալ Ֆարահին նոր մանրամասներ է ներկայացրել ԻԻՀ ՊՆ հրթիռային ծրագրի դեմ ուղղված՝ «Մոսադ»-ի դիվերսիոն գործողության ամսին:
Ըստ այդմ՝ գործողությունը մեկնարկել է երեք տարի առաջ, երբ «Մոսադ»-ի գործակալը Եվրոպայում ու Ասիայում սկսել է համագործակցել երեք անձանց հետ: Նույն ժամանակահատվածում բացահայտվել և ձեերբակալվել են Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործող լրտեսական խմբի անդամներ, ովքեր խոստովանել են, որ հակառակորդը փորձում է տեղեկատվություն ստանալ միակցիչների մասին:
Խմբի անդամները այս ընթացքում գտնվել են ՊՆ հետախուզական ծառայության փորձագետների վերահսկողության տակ, սակայն «Մոսադ»-ն այդ մասին տեղյակ չի եղել: Նրանց հանձնարարվել է արտասհամանում ստեղծել ընկերություն, որը «պետք է պահեստամասեր ձեռք բերեր մի քանի երկրներից՝ պատժամիջոցները շրջանցելու նպատակով»:
2018թ. ընկերությունը ներկայացրել է տարբեր տեսակի միակցիչներ, այդ թվում՝ 32-փին և 10-փին մարտական միակցիչներ, որոնք լայնորեն կիրառվում են ավիատիեզերական արդյունաբերության մեջ:
Սակայն այդ պահեստամասերը հրթիռի վրա տեղադրվելուց հետո պետք է պայթեին և կտրեին հրթիռի ներսում գտնվող այլ պահեստամասերի և մալուխների հաղորդակցությունը, խափանելով դրա աշխատանքը: