Պարսից ծոցում կայացել է ԻՀՊԿ նավատորմի շքերթը
Բրիտանական գաղութատիրության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ Պարսից ծոցում կայացել է ԻՀՊԿ նավատորմի շքերթը:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ կորպուսի երկրորդ ռազմածովային շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ Հեյդար Հոնրիան Մոջարադն ասել է. «Ռայիսալի Դելվարիի նահատակության տարելիցի կապակցությամբ անցկացված շքերթին մասնակցել է ռազմածովային նավատորմի երկրորդ շրջանի 50 և աշխարհազորի 100-ից ավելի նավ»:
Նա հավելել է. «Շքերթն Իրանի և հատկապես Բուշեհր նահանգի ժողովրդին փոխանցում է այն ուղերձը, որ նավատորմի զինվորներն այս երկրի ծովային սահմանների պաշտպաններն են և խաղաղություն են բերում իրանցիներին:
Իսկ տարածաշրջանի ու աշխարհի ժողովրդի համար այս շքերիթ ուղերձը Պարսից ծոցի անվտանգությունն ու կայունությունն է»:
Ի հիշատակ Իրանի հարավում գաղութատիրության դեմ պայքարի մեծ առաջնորդ Ռայիսալի Դելվարիի, սեպտեմբերի 3-ն Իրանում նշվում է որպես բրիտանական գաղութատիրության դեմ պայքարի ազգային օր