Իրանի բանակի ռազմաօդային ուժերը համալրվել են Յակ-130 ինքնաթիռներով
Սեպտեմբեր 03, 2023 07:44 Asia/Tehran
Իրանի բանակի ռազմաօդային ուժերը համալրվել են Յակ-130 կործանիչով:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յակ-130 ուսումնական ինքնաթիռները տեղափոխվել են Սպահանի նահատակ Բաբայի անվան ավիաբազա՝ ռազմաօդային ուժերի պատրաստվածության և մարտական կարողությունները բարելավելու նպատակով։
Հաղորդման համաձայն՝ Յակ-130 ուսումնական ինքնաթիռները կօգտագործվեն ԻԻՀ ՌԾՈՒ նոր սերնդի կործանիչների վրա թռիչք իրականացնել պատրաստվող օդաչուների պատրաստման համար:
Յակ-130 ինքնաթիռների վրա կարող են պատրաստվածություն անցնել 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների օպաչուները: