Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i205468-Իրանի_և_Թուրքիայի_արտգործնախարարների_հանդիպումը_Թեհրանում
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Թեհրանում և քննարկել տարբեր հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2023 12:50 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Թեհրանում և քննարկել տարբեր հարցեր։

Իրանի և Թուրքիայի իշխանությունները վճռակամ են ամրապնդել համագործակցությունը, քանի որ այս երկու հարևան երկրները կիսում են բազմաթիվ տնտեսական, քաղաքական և անվտանգության շահեր և ավելի քան 400 տարի ընդգծել են բարիդրացիությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեհրան այցելած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր (կիրակի) հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ։

Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրող և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցեր։

Սա Հաքան Ֆիդանի առաջին այցն է Թեհրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։