Իրանցի երիտասարդ գյուտարարները փայլել են Շվեյցարիայում կայացած գյուտերի երրորդ համաշխարհային մրցույթում
Երկու իրանցի երիտասարդների գյուտը շահեց Շվեյցարիայում կայացած «Իֆիա» մրցույթի արծաթե մեդալը։
Գյուտարարների համաշխարհային ֆեդերացիայի գյուտերի և նորարարությունների երրորդ միջազգային մրցույթն անցկացվել է 2023 թվականի օգոստոսի 20-ից 22-ը վիրտուալ և առցանց ձևաչափով։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում Գյուտարարների միջազգային ֆեդերացիայի (IFIA) գյուտերի և նորարարությունների 3-րդ շրջանի մրցույթում երկու շնորհաշատ իրանցի երիտասարդների կողմից նախագծված գյուտը «շարժական արևային սառնարան» անվան տակ արժանացել է արծաթե մեդալի:
Այս գյուտը տարբեր ոլորտներում իր բազմաթիվ կիրառությունների և աշխարհի մի քանի սահմանափակ երկրների մենաշնորհը փշրելու և շրջակա միջավայրի ու կլիմայական փոփոխությունների հետ դրա համատեղելիության բերումով ընդառաջվեց Շվեյցարիայի Համաշխարհային Ֆեդերացիայի իրավարար կազմի կողմից և նվաճելով արծաթե մեդալ աշխարհում առաջին անգամ այն գրանցվեց իրանցի շնորհաշատ երիտասարդի անունով: