Իրանը շարունակում է մնալ աշխարհի պողպատ արտադրող 10 առաջատար երկրների շարքում
Պողպատի համաշխարհային ասոցիացիան իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանի հում պողպատի արդյունահանման ծավալն այս տարվա առաջին յոթ ամիսներին հասել է երեք միլիոն երկու հարյուր հազար տոննայի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,5 տոկոսով:
2023 թվականի հուլիսին հրապարակված՝ «Հում պողպատի գլոբալ արտադրություն» զեկույցում, ասոցիացիան հայտարարել է. «Հում պողպատի համաշխարհային արտադրությունը հուլիսին հասել է 158 միլիոն 500 հազար տոննայի, ինչը 6,6 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ծավալի համեմատ և Իրանը շարունակում է մնալ աշխարհի պողպատ արտադրող 10 առաջատար երկրների շարքում։
Փաստաթուղթը կազմվել է պողպատ արտադրող 63 երկրների կողմից ասոցիացիային տրամադրած տեղեկատվության հիման վրա և ցույց է տալիս, որ չնայած աշխարհի 10 առաջատար պողպատ արտադրող երկրներից 6-ի արտադրության ծավալները նվազել են, 2023թ. հունվարի սկզբից մինչև հուլիսի վերջը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հնդկաստանում, Իրանում, Ռուսաստանում և Չինաստանում պողպատի արտադրության ծավալն աճել է:
Զեկույցում նշվել է, որ նշված ժամանակահատվածում Իրանի պողպատի արտադրության ծավալն աճել է 4,1, իսկ Հնդկաստանինը՝ 9 տոկոսով։