Իրանի կաթոլիկ եկեղեցու հայ արքեպիսկոպոսը դատապարտել է Եվրոպայում Սուրբ Ղուրանի անարգումը
Սեպտեմբեր 04, 2023 07:07 Asia/Tehran
Իրանի կաթոլիկ եկեղեցու հայ արքեպիսկոպոսը դատապարտել է Եվրոպայում Սուրբ Ղուրանի անարգումը, նշելով. « Նախ՝ մենք պետք է ավելի ուժեղ լինենք մեր սեփական համոզմունքներում, ապա հարգենք ուրիշների համոզմունքները, որոնց ակունքն ամենակարող Աստծուն մոտենալն է:
«Բառնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սարգիս Դավիդյանն ասել է. «Ես մեծացել եմ՝ հավատալով, որ նախ պետք է հարգեմ իմ կրոնը: Այսօր մենք տեսնում ենք, որ քրիստոնյաների մեջ կան մարդիկ, ովքեր հաստատապես չեն հավատում իրենց կրոնին և չեն ցուցաբերում այն հարգանքը, որն անհրաժեշտ է»:
Նա հավելել է. «Նախ մենք պետք է ամրապնդենք մեր հավաքտը, այնուհետև կարող ենք հարգել հակառակ կրոնը»։