Ռայիսի. Իրանը ձգտում է հարևանների հետ հարաբերությունների զարգացման
https://parstoday.ir/hy/news/iran-i205538-Ռայիսի._Իրանը_ձգտում_է_հարևանների_հետ_հարաբերությունների_զարգացման
Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթիի հետ հանդիպմանն ասել է. «Իրանը ձգտում է հարևանների հետ հարաբերությունների զարգացման»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2023 14:14 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը ձգտում է  հարևանների հետ հարաբերությունների զարգացման

Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթիի հետ հանդիպմանն ասել է. «Իրանը ձգտում է հարևանների հետ հարաբերությունների զարգացման»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Իրանը և Սաուդյան Արաբիան երկու ազդեցիկ երկրներ են տարածաշրջանում և իսլամական աշխարհում, և Իրանը ձգտում է հարեւանների հետ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման»:

Իրանի նախագահն ասել է. «Տարածաշրջանի երկրների համագործակցության մեծացումը կբարձրացնի նրանց դիրքը տարածաշրջանային և գլոբալ հավասարումներում և կսահմանափակի արտաքին միջամտությունների դաշտը»։

Ռայիսին Իրանին և Սաուդյան Արաբիային որպես երկու ազդեցիկ երկրներ է անվանել տարածաշրջանում և իսլամական աշխարհում և կոչ է արել օգտագործել առկա հնարավորությունները Թեհրանի և Ռիադի միջև հարաբերությունները զարգացնելու համար»: