Իրանի բանակի ռազմաօդային ուժերը ԱԹՍ են արտադրել
https://parstoday.ir/hy/news/iran-i205560-Իրանի_բանակի_ռազմաօդային_ուժերը_ԱԹՍ_են_արտադրել
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարեց այս ուժերում անօդաչու թռչող սարքերի կառուցման մասին և ասաց.«Շուտով կներկայացվի ռազմաօդային ուժերի նորագույն անօդաչու թռչող սարքը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2023 06:27 Asia/Tehran
  • Իրանի բանակի ռազմաօդային ուժերը ԱԹՍ են արտադրել

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարեց այս ուժերում անօդաչու թռչող սարքերի կառուցման մասին և ասաց.«Շուտով կներկայացվի ռազմաօդային ուժերի նորագույն անօդաչու թռչող սարքը»։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ օդաչու Համիդ Վահեդին երեկ երկուշաբթի օրը՝ Համեդան քաղաքում նահատակ օդաչու Մոհամմադ Նոժեհի և ռազմաօդային ուժերի նահատակների հիշատակին նվիրված միջոցառման շրջանակում, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը ԱԹՍ են արտադրել և շուտով կներկայացվի ռազմաօդային ուժերի նորագույն անօդաչու թռչող սարքը»:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը, իրանցի երիտասարդների կարողությունների և ջանքերի շնորհիվ համալրվել են տարբեր ոլորտներում նորագույն օդային տեխնիկայով»։

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, զինված ուժերի հետ սերտ համագործակցությամբ տարբեր ձեռքբերումներ է ունեցել ցամաքային, ծովային, օդային, տիեզերական և հրթիռային տարբեր ոլորտներում: